top of page
Մոդելավորում և նախագծում

VGS Group -ի ամբողջ տեսականին նախապես մոդելավորվում է տեխնիկայի երկարակյացությունը և հուսալիությունը ապահովելու համար: 

Դետալների և նյութերի ընտրություն

Դետալները և նյութերը ընտրվում են ըստ որակական հատկանիշների՝ ապահովելով մեր արտադրանքի որակը՝ ըստ մեր ընկերության չափանիշների:

Պրոտոտիպի հավաքում

Մոդելների նախնական հաստատումից հետո պատրաստվում է պրոտոտիպ ֆիզիկապես և պրակտիկորեն փորձարկելու համար:

Փորձարկում և վերամշակում

Մոդելները փորձարկվում են առավելագույն լարվածությամբ, վերացվում են թերությունները:

Որակական չափանիշներին համապատասխանելու դեպքում մոդելը հաստատվում է արտադրության համար:

Որակի հսկողություն

Որակը վերահսկող մասնագետը ստուգում է արտադրանքի որակը` ըստ ընկերության չափանիշների: Լիարժեք համապատասխանության դեպքում փաթեթավորվում է:

Վաճառք
 

Մեր վաճառքի մասնագետները այցելում են հաճախորդներին, կատարում նախագծում, օգնում ընտրել համապատասխան տեխնիկա: 

Տեղադրում 

Մեր ընկերությունը առաջարկում է նաև տեղադրման ծառայություն: Մեր փորձառու մասնագետները տեղադրումից հետո կծանոթացնեն շահագործման և խնամքի ճիշտ կանոններին՝ առավելագույն երկարակյացություն ապահովվելու նպատակով: 

Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում

Մեր արտադրանքը վաճառվում է մեկ տարի երաշխիքով:  Երաշխիքային ժամկետի ավարտից հետո մեր ընկերությունը առաջարկում է պայմանագրային տարեկան սպասարկման ծառայություն կամ մեկանգամյա սպասարկում՝ ըստ ցանկության:

© 2020 created by VGS Group LLC

  • Facebook
  • YouTube
  • Instagram
bottom of page